Սպարինգ

 

Սպարինգը ծրագիր է, որի շրջանակում Դուք խաղում եք պրոֆեսիոնալի հետ, գնահատում Ձեր իրական հնարավորությունները, մրցում, պարտվում կամ հաղթում եք:

Այն նախատեսված է բոլոր այն խաղացողների համար, ովքեր պատրաստվում են մրցումների կամ ցանկանում են զարգացնել արդեն ձեռք բերված տեխնիկան: Մեր ակումբի փորձառու մարզիչ-զուգընկերների հետ խաղալիս Դուք կարող եք

- ոչ միայն մարզվել, այլև խաղալ իրական թենիս,

- կիրառել մարզումների ժամանակ ձեռք բերված տեսական ու պրակտիկ գիտելիքները,

- պատրաստվել մրցումներին ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն

- և ավելին: