Մանկական թենիս

 

Մինի թենիսը երեխաների համար նախատեսված հատուկ ծրագիր է, որը նրանց մոտ ձևավորում է անհատականություն, սովորեցնում է փոքր տարիքից արագ մտածել, արագ սովորել և ճիշտ որոշում կայացնել: Մինի թենիսը նաև նպաստում է երեխաների

- մկանային համակարգի համաչափ զարգացմանը,

- ճկունության, շարժունակության բարելավմանը,

- ռազմավարական մտածելակերպի ձևավոևմանը և ավելին։ 

Բացի այդ, թենիսը բարձրացնում է ինքնավստահությունը, ապահովում որակյալ ընկերական շրջապատ, ինչպես նաև հիանալի ժամանցի միջոց է ողջ կյանքի ընթացքում:

Ծրագիրը կազմակերպվում է 2 տարիքային խմբի համար.

-  3-8 տարեկան երեխաների համար՝ Մինի թենիս ռեդ

Ակումբը տրամադրում է փոքր չափի red կորտեր, համապատասխան բարձրության ցանց ու հարմարավետ փափուկ գունավոր գնդակներ: Երեխաների հետ աշխատելու փորձ ունեցող մարզիչներն էլ ուրախ խաղերի միջոցով Ձեր երեխային կսովորեցնեն խաղալ թենիս՝ ապահովելով նրանց բարձր տրամադրությունը:

-  8-10 տարեկան երեխաների համար՝ Մինի թենիս օռանժ

Համեմատած red-ի հետ՝ orange կորտերն ավելի մեծ և լայն են, իսկ գնդակները՝ մի փոքր ավելի կոշտ: Երեխաները հաճելի ժամանցի հետ մեկտեղ պրոֆեսիոնալ մարզիչների շնորհիվ կծանոթանան թենիսի տեխնիկային և մարտավարությանը՝ դառնալով ավելի կազմակերպված և ինքնավստահ: