Առավելությունները

Incourt թենիս ակումբն ունի մի շարք առավելություններ.

      1․ Պրոֆեսիոնալ մարզչական կազմ

Մեր ակումբում են աշխատում Հայաստանի լավագույն թենիսիստ-մարզիչները, ովքեր ունեն միջազգային որակավորում:Նրանք պարբերաբար վերապատրաստվում են ՄԹՖ-ի1 և ՀԹՖ-ի2 կողմից՝ բարձրացնելով իրենց որակավորումը: Ակումբի մարզչական կազմի մեջ մտնում են՝

  • ՀՀ վաստակավոր մարզիչներ,
  • տարիների մանկավարժական փորձ ունեցող թենիսիստ-մարզիչներ,
  • Հայաստանի թենիսի չեմպիոններ,
  • ՄԹՖ կողմից որակավորված մրցավար:

      2․ Զարգացած ենթակառուցվածքներ

Մենք ունենք միջազգային ստանդարտներին համապատասխանող 

  • տարբեր տարիքային խմբերի (ռեդ, օրանժ, գրին),
  • տարբեր ծածկույթների (ավազե, հարդ),
  • տարվա տարբեր եղանակների (բաց, փակ/ջեռուցվող) 15 կորտ:

Բացի այդ, ակումբը տրամադրում է նաև թենիսի պատ, մարզասրահ, խաղահրապարակներ և այլն: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Հարմարություններ բաժնում:

      3․ Մարզումների միջազգային ծրագրեր

Միայն Incourt թենիս ակումբն է, որ իր մարզումներն անց է կացնում ՄԹՖ-ի կողմից մշակված միջազգային ծրագրերով, ըստ որի՝ մարզիչը գնահատում է յուրաքանչյուր խաղացողի խաղամակարդակը, վերլուծում նրա ուժեղ և թույլ կողմերը և միայն դրա հիման վրա կազմում անհատական մարզումների ծրագիր:

      4․ Թենիսի միջազգային և տեղական մրցաշարեր

Ակումբը գործում է Հայաստանի թենիսի ֆեդերացիային (ՀԹՖ) կից: Միայն Incourt թենիս ակումբն է, որ ՀԹՖ-ի հետ համատեղ կազմակերպում է թենիսի միջազգային մրցաշարեր՝ դրանով հնարավորություն ընձեռելով հայ թենիսիստներին մրցելու, հաղթելու և բարձրացնելու իրենց վարկանիշը, ինչպես նաև ծանոթանալու այլ պետությունների ներկայացուցիչների խաղաոճին:

Ավելին, ակումբի լավագույն թենիսիստները ստանում են ՀԹՖ-ի անմիջական աջակցությունը միջազգային մրցաշարերում հանդես գալու համար: 

Միջազգային թենիսի ֆեդերացիա

Հայաստանի թենիսի ֆեդերացիա