Կորպորատիվ թենիս

 

Կորպորատիվ թենիս ծրագիրը նախատեսված է ընկերների, խմբերի, կազմակերպությունների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են

- մարզել մարմինն ու միտքը

- ազատվել աշխատանքային սթրեսից,

- ունենալ բարձր տրամադրություն և ավելին:

Կորպորատիվ թենիս ծրագիրը շատ լավ տարբերակ է հատկապես աշխատակիցների հետ հավաքներ կազմակերպելու համար՝ նրանց մոտ սերմանելով թիմային ոգի ու առողջ ապրելակերպ՝ դրանով իսկ բարձրացնելով նրանց աշխատունակությունը:

Կորպորատիվ թենիս ծրագիրը կազմակերպվում է երկու տարբերակով.

- Կորպորատիվ թենիս մարզչի հետ

- Կորպորատիվ ֆան թենիս

Քանի որ թենիսը մարզաձև է բոլոր տարիքային խմբերի և մարզական պատրաստվածության մակարդակների համար, յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն համապատասխան խաղընկեր:

Ձևավորե՛ք Ձեր թիմը թենիսի միջոցով: